հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
120-ից ավել ինֆեկցված հղիներ ունենք, երեխաները եւս ծանր են տանում COVID-19․ մասնագետ

120-ից ավել ինֆեկցված հղիներ ունենք, երեխաները եւս ծանր են տանում COVID-19․ մասնագետ

Հայաստանում արդեն մի քանի հղի է մահացել կորոնավիրուսային վարակից, եւ այս պահի դրությամբ ունենք ավելի քան 120 ինֆեկցված հղիներ: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց վարակաբան-լյարդաբան Հասմիկ Ղազինյանը:

Նրա խոսքով, այսօր երկրում գրանցվել է կորոնավիրուսին 1637 նոր դեպք, ավելին, սահմանվել է նաեւ մահերի թվի ռեկորդ՝ վերջին 24 ժամվա ընթացքում 80 հոգի է մահացել։ 

Նոր դելտա շտամմի տարածմանը զուգահեռ նաեւ երեխաների մոտ կորոնավիրուսային վարակը սկսել է ընթանած ծանր կամ միջին ծանրության: Բազմաթիվ պացիենտների մոտ գրանցվում են արտահայտված թոքաբորբի դեպքեր:

Մասնագետի խոսքով, ինչքան երկար է վիրուսը շրջանառվում ազգաբնակչության մեջ, այդքան ավելի շատ է այն ենթարկվում փոփոխությունների, մուտացիաների: Այդ շրջանառությունը նվազեցնելուն նպաստում են մասսայական պատվաստումները, սակայն այսօրվա դրությամբ երկրի բնակչության շատ փոքր տոկոսն է պատվաստված, ինչը, մասնագետի խոսքով, լուրջ խնդիր է, եւ պետք է հասկանալ, թե որտեղ եւ ինչ բացթողման պատճառով է պատվաստվողների թիվն այսքան փոքր:

  • Կիսվել: