ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
000 OO 01 համարանիշի աճուրդի արդյունքն օրինաչափ չէ. «Դվին»-ի հայտարարությունը

000 OO 01 համարանիշի աճուրդի արդյունքն օրինաչափ չէ. «Դվին»-ի հայտարարությունը

«Դվին հյուրանոցային համալիր» ՓԲԸ-ն ներկայացուցչական կարիքները հոգալու համար մասնակցել է 000 OO 01 համարանիշի ձեռքբերման համար կազմակերպված աճուրդին: Այս մասին հայտարարություն է տարածել «Դվին հյուրանոցային համալիր»-ի մամուլի խոսնակը:

«Այժմ իրավաբանական խումբն աճուրդի արդյունքներն անվավեր ճանաչելու և «Դվին հյուրանոցային համալիր» ՓԲ ընկերությանը հաղթող ճանաչելու համար հայց է ներկայացրել դատարան:

Պարզաբանում ենք, որ կան բավարար հիմքեր պնդելու, որ աճուրդի արդյունքն օրինաչափ չէ»:

  • Կիսվել: