0-4 տարեկան երեխաների մահերի դեպքերն աճել են շուրջ 10 տոկոսով. Ավետիսյան
Ըստ պաշտոնական վիճակագրության՝ 2025 թվականի հունվար-օգոստոս ամիսներին նախորդ տարվա համեմատ գրանցվել է ժողովրդագրական բոլոր ցուցանիշների գծով իրավիճակի էական վատացում։ Այս մասին այսօր ԱԺ–ում հայտարարությունների ժամին ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանը։
Նրա խոսքով՝ այս խիստ մտահոգիչ ժողովրդագրական միտումները բնութագրական են այս իշխանության կառավարման անցող 7 տարիներին, որի առանցքային պատճառներից մեկը շարունակում է մնալ սոցիալականը։
Ընդդիմադիր պատգամավորի կարծիքով՝ ամենամտահոգիչը մանկամահացության ցուցանիշն է։
«Բազմաթիվ անգամներ այս ամբիոնից խոսել են այդ մասին՝ իբրև ծրագրեր են բերում, սա են անում, նա են անում, բայց 0-4 տարեկան երեխաների մահերի դեպքերն աճել են շուրջ 10 տոկոսով»,-նշեց Ավետիսյանը։


