չորեքշաբթի, հունիս 10
10 / 6 / 2026
100 նոր դեպքից 2-3 մահվան պարտադիր դեպք է լինում․ Նիկոլ Փաշինյանը՝ կորոնավիրուսի մահացության մասին

100 նոր դեպքից 2-3 մահվան պարտադիր դեպք է լինում․ Նիկոլ Փաշինյանը՝ կորոնավիրուսի մահացության մասին

Հանրությունն ավելորդ ոգևորությամբ է արձագանքում թվերի անկմանը։ Կայունություն ասվածը հարաբերական է, քանի որ ցանկացած պահի կարող է վերածվել անկայունության: Այս մասին այսօր օգոստոսի 20-ի կառավարության նիստում կարծիքհայտնեց վարչապետ Նիկոլ Փաշինյանն՝ անդրադառնալով առողջապահության նախարարի կորոնավիրուսայի իրավիճակի կայունացման մասին զեկույցին։

 «Իհարկե մեր թվերը հուլիսի հետ համեմատած նվազել են, սակայն, եթե մենք ճիշտ չարձագանքենք իրավիճակին, կվերադառնանք հուլիսի իրավիճակին»,- ասաց վարչապետը։ 

Անդրադառնալով հահվան դեպքերին՝ նա նշեց, որ ըստ վիճակագրության  100 նոր դեպքից 2-3 մահվան պարտադիր դեպք է լինում:  «Ամբողջ աշխարհում է այդպես: Մեր քաղաքացիները պետք է ջանք գործադրեն, որպեսզի չվարակվեն»,- շեշտեց վարչապետը՝ հավելելով, որ վարչական լծակներ պետք է լինեն, ոստիկանները պետք է ջանքեր գործադրեն, սակայն անհատական պատասխանատվությունն ամենաարդյուավետ միջոցներից է:

«Մենք անհատական պատասխանատվության մակադակում մեր զգոնությունը պահանջվածից և իրատեսականից մի փոքր թուլացրել ենք: Ես կոչ եմ անում առավելագույնս պահպանել կանոնները, որտեղ առանցքային նշանակություն ունի դիմակի կրումը: Ընդ որում, դիմակի կրման պայմանները մեղմացվել են, որպեսզի մնացած հատվածով դիմակի կրման պայմաններն ու որակն ավելի բարձրանա»,- ասաց վարչապետը։

  • Կիսվել: