հինգշաբթի, հունիս 25
25 / 6 / 2026
Զվարթնոց օդանավակայանում ձերբակալվել է Տաջիկստանի իրավապահների կողմից հետախուզվող տղամարդը

Զվարթնոց օդանավակայանում ձերբակալվել է Տաջիկստանի իրավապահների կողմից հետախուզվող տղամարդը

Համայնքային ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի բաժնի ծառայողները օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ օգոստոսի 23-ին օդանավակայանում ձերբակալել են օտարերկրացի 35-ամյա տղամարդու։

Նա 2024 թվականի մայիսի 1-ից Տաջիկստանի Հանրապետության իրավապահների կողմից հետախուզվում էր կեղծ կամ ժամկետանց դեղերի անօրինական ներմուծման մեղադրանքով. խափանման միջոցը՝ կալանք։ Նրա հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին և դատախազությանը։

  • Կիսվել: