երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
Զինծառայողի մահվան պատճառը պարզելու համար նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն

Զինծառայողի մահվան պատճառը պարզելու համար նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն

2021 թվականի հունվարի 12-ին` ժամը 14։50-ին, «երկկողմանի թոքաբորբ, սուր միոկարդիտ, COVID-19 հարցական» ախտորոշմամբ ԱՀ բժշկական կենտրոն է ընդունվել N զորամասի ժամկետային զինծառայող, շարքային Ռադիկ Էդգարի Թաթոսյանը: Նույն օրը՝ ժամը 18։25-ին, ԱՀ ԲԿ-ում գրանցվել է Ռ.Թաթոսյանի կենսաբանական մահը։

Ինչպես տեղեկացրին ՀՀ քննչական կմիտեից, դեպքի առթիվ առաջին կայազորային քննչական բաժնում նախապատրաստվում են նյութեր:

Նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Արցախում հիվանդության հետևանքով (նախնական՝ սիրտ-թոքային անբավարարություն) մահացել է ՊԲ արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի զինծառայող, 2002թ. ծնված Ռադիկ Էդգարի Թաթոսյանը:

  • Կիսվել: