երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
«Ժողովուրդ»․ Տհաճ անակնկալներ Նարեկ Սարգսյանի համար

«Ժողովուրդ»․ Տհաճ անակնկալներ Նարեկ Սարգսյանի համար

«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Սերժ Սարգսյանի եղբորորդուն պահում են «Երեւան Կենտրոն» ՔԿՀ-ում կամ, այսպես ասած, «ԿԳԲ-ի պադվալում»: Իրավապահ համակարգում լուրեր կան, որ նրան այլ ՔԿՀ չեն տանում` պայմանավորված այն հանգամանքով, որ նրա համար կալանավայրում տհաճ անակնկալներ կնախապատրաստեն:

Հիշեցնենք, որ Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ դատավոր Մնացական Մարտիրոսյանի, Նարեկ Սարգսյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանքը վերահաստատեց: Նարեկ Սարգսյանը, ով հետախուզման մեջ էր, հայտնաբերվել է Պրահայում, Հայաստան է տեղափոխվել դեկտեմբերի 21-ին։ Սարգսյանը Պրահայում հայտնաբերվել է 2018-ի դեկտեմբերին` ըստ ոստիկանության հաղորդման՝ Ֆրանկլին Գոնսալես անվամբ կեղծ անձնագրով, եւ մեկ տարի անց, փաստորեն, արտահանձնվեց Հայաստանին»։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

  • Կիսվել: