երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
«Ժողովուրդ»․ՀԿԳ քննիչ Հրանտ Վարդանյանին սպառնացել են սպանել

«Ժողովուրդ»․ՀԿԳ քննիչ Հրանտ Վարդանյանին սպառնացել են սպանել

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «ՀԿԳ ավագ քննիչ Հրանտ Վարդանյանին սպառնացել են սպանել եւ կոտրել են հեռախոսը: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ , որ ՀԿԳ ավագ քննիչ Հրանտ Վարդանյանի վարույթում քննվել է մեկ քրեական գործ, որով մեղադրյալ է եղել Ներսես Քոսոյանը: Քոսոյանի եղբայր Տիգրան Քոսոյանը եղբոր քրեական գործով վիճել է քննիչի հետ եւ վերջինիս նկատմամբ առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելով՝ սպանության սպառնալիքներ հնչեցրել:

Մասնավորապես, 2019 թվականի նոյեմբերի 27-ին` ժամը 15:30-ի սահմաններում, Երեւան քաղաքի Մովսես Խորենացի փողոցի 162ա հասցեում գտնվող ՀՀ ոստիկանության Երեւան քաղաքի վարչության ձերբակալվածներին պահելու վայրի վարչական շենքի մոտ վիճաբանել է Հրանտ Վարդանյանի հետ, որի ընթացքում կոտրել է վերջինիս պատկանող «Սամսունգ Գալաքսի Ս10» մոդելի հեռախոսը` պատճառելով 235.000 ՀՀ դրամի գույքային վնաս: Տիգրան Քոսոյանը կալանավորվել է:

  • Կիսվել: