ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Ընթանում է «Էդգար Ղազարյանն ընդդեմ Երևանի քաղաքապետարանի» դատական նիստը

Ընթանում է «Էդգար Ղազարյանն ընդդեմ Երևանի քաղաքապետարանի» դատական նիստը

ՀՀ վարչական դատարանում տեղի ունեցավ «Էդգար Ղազարյանի հայցն ընդդեմ Երևանի քաղաքապետարանի» դատական նիստը, որով Ղազարյանի կողմից վիճարկվել է 2023 թվականի հունվարի 28-ին Հանրապետության հրապարակում հանրահավաք անցկացնելու վերաբերյալ՝ Երևանի քաղաքապետարանի կողմից կայացված որոշումը։

«Սա երկրորդ դեպքն է, երբ մենք նախաձեռնություն ենք ցուցաբերել Հանրապետության հրապարակում հանրահավաք անցկացնելու և երկու անգամ էլ արժանանում ենք նույն վերաբերմունքին։ Նախորդը օգոստոսի 23-ի հանրահավաքն էր, երբ քաղաքապետարանը, լսելով միայն ոստիկանության կարծիքը, պահանջեց, որ հանրահավաքը անցկացվի ոչ թե Հանրապետության հրապարակում, այլ Ստեփան Շահումյանի անվան հրապարակում։ Դիմեցինք դատարան ու շահեցինք դատը։

Այս անգամ նորից կա ոստիկանությա դիմադրությունը, իրենք նամակ են գրել քաղաքապետարանին և սահմանափակումներ են առաջարկել՝ օրենքի սահմանափակումներից բացի։ Հետաքրքիր է, որ երկու դեպքում էլ քաղաքապետարանի որոշումը ամբողջությամբ համապատասխանում է ոստիկանության ստանդարտներին։ Օրենքը նախատեսում է, որ քաղաքապետարանը պետք է որոշումը կայացնի, բայց իրավակիրառ պրակտիկան ցույց տվեց, որ որոշումները կայացնում է  ոստիկանությունը։ Իրենց խնդիրը անվտանգության պահպանումն է, բայց ստացվում է, որ Երևան քաղաքի վարչությունը դարձել է որոշումներ կայացնող»,- ասաց Էդգար Ղազարյանը։

Նա վստահություն հայտնեց, որ այս դատը ևս շահելու են։

«Երևանի քաղաքապետարանը ու ոստիկանությունը պետք է հասկանան, որ Երևանի ցանկացած վայրում ցանկացած քաղաքացի կարող է իրականացնել հանրահավաք՝ նախատեսված հավաքների ազատության մասին օրենքով։

  • Կիսվել: