հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Ընտանեկան կարգավիճակի տեղեկանքն ու ՔԿԱԳ վկայականների կրկնօրինակները հնարավոր է ստանալ նաև էլեկտրոնային եղանակով

Ընտանեկան կարգավիճակի տեղեկանքն ու ՔԿԱԳ վկայականների կրկնօրինակները հնարավոր է ստանալ նաև էլեկտրոնային եղանակով

Արդարադատության նախարարությունն ավելի վաղ հայտարարել էր, որ թվային օրակարգի շրջանակում գործարկել է e-services.moj.am հարթակը։ Այս մասին տեղեկացնում է Արդարադատության նախարարությունը:

Դրա  միջոցով հնարավոր է դարձել առանց ՔԿԱԳ տարածքային մարմին այցելելու ստանալ ոչ միայն  ընտանեկան կարգավիճակի մասին տեղեկանքը, այլև, այսուհետ նաև ՔԿԱԳ վկայականների կրկնօրինակներ՝ էլեկտրոնային տարբերակով և վավերացված ապոստիլով։

Այս հնարավորությունից օգտվել կարող են ՀՀ քաղաքացիները, ինչպես նաև Հայաստանի բնակչության պետական ռեգիստրում հաշվառում ունեցող կամ ունեցած օտարերկրյա քաղաքացիները կամ քաղաքացիություն չունեցող անձինք։

Դիմումների ընդունումը էլեկտրոնային ձևաչափով հնարավորություն է տալիս դիմող անձանց այլևս անձամբ կամ լիազորված անձի միջոցով չներկայանալ իրավասու մարմին՝ համապատասխան դիմում լրացնելու համար: Իսկ տեղեկանքը և վկայականի կրկնօրինակը, վարույթը ավարտելուց հետո, ուղարկվում է դիմումատուի էլեկտրոնային հասցեին, որը կարող է արտատպվել և ներկայացվել ըստ պահանջի:

  • Կիսվել: