հինգշաբթի, հունիս 25
25 / 6 / 2026
Վոլոդյա Գրիգորյանի և ընկերոջ uպանnւթյան գործով կա ձերբակալված անձ. Քրեական ոստիկանության պետ

Վոլոդյա Գրիգորյանի և ընկերոջ uպանnւթյան գործով կա ձերբակալված անձ. Քրեական ոստիկանության պետ

Մերձավանի սպանության դեպքով կա ձերբակալված անձ, կատարվում է խուզարկություն: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնել է Քրեական ոստիկանության պետ Վարդան Վարդանյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Դեպքը կապված է միջանձնային հարաբերությունների հետ և փետրվարյան դեպքերի շարունակությունն է»:

Ավելին վաղ տելեգրամյան ալիքներում տեսանյութ էր հրապարակվել, որտեղ երևում է, թե ինչպես են իրավապահները խուզարկում Վոլոդյա Գրիգորյանի սպանության գործով գլխավոր կասկածյալ Նարեկ Օհանյանի տունը և նրան ուղեկցում:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 23-ին, ժ․23.50 սահմաններում կրակոցներ են հնչել Մերձավանում, սպանվել էին Փարաքարի համայնքապետ Վալոդյա Գրիգորյանը և ընկերը՝ ոստիկանության օպերլիազոր Կարեն Աբրահամյանը, իսկ մեկ վիրավոր տեղափոխվել էր հիվանդանոց։

Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ։

 

  • Կիսվել: