հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Վնասազերծվել և բաժին է տեղափոխվել նռնակով զինված երրորդ անձը․ ոստիկանություն

Վնասազերծվել և բաժին է տեղափոխվել նռնակով զինված երրորդ անձը․ ոստիկանություն

Վնասազերծվել և բաժին է տեղափոխվել նռնակով զինված երրորդ անձը։ Այս մասին հայտնում են ՆԳ նախարարությունից։

Հիշեցնենք, որ նռնակի պայթյունից վիրավորում ստացած երկու անձինք տեղափոխվել էին հիվանդանոց։

Նշվում է, որ վիրավորում ստացածները ոստիկանության աշխատակիցներ չեն։

Ավելի վաղ հայտնել էինք, որ այսօր՝ ժամը 17։00-ի սահմաններում, 3 քաղաքացի զինված փորձել են ներխուժել ՆԳՆ ոստիկանության Նոր Նորքի բաժնի վարչական շենք, գործադրել են նռնակ, ինչի հետևանքով ներխուժող անձանցից 2 հոգի վիրավորվել են և տեղափոխվել բուժհաստատություն։

  • Կիսվել: