ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Վերացվել են ՔԿՀ-ներում տեսակցության և հանձնուքներին վերաբերող սահմանափակումները. Մայիսի 1-ից կգործի ընդհանուր կարգը

Վերացվել են ՔԿՀ-ներում տեսակցության և հանձնուքներին վերաբերող սահմանափակումները. Մայիսի 1-ից կգործի ընդհանուր կարգը

Այսօր՝ ապրիլի 28-ին, Կառավարության նիստում որոշում կայացվեց վերացնել ազատությունից զրկված անձանց հետ տեսակցություններին, ինչպես նաև հանձնուքներ ստանալուն վերաբերող սահմանափակումները:

Որոշումը կայացվել է Արդարադատության նախարարության նախաձեռնությամբ՝ հաշվի առնելով ազատազրկված անձանց և նրանց հարազատների առաջարկները:

Որոշումն ուժի մեջ կմտնի մայիսի 1-ից, ինչը նշանակում է, որ մայիսի 1-ից ազատազրկված   անձինք կարող են օգտվել տեսակցություններից՝ առանց պատվաստման, ՊՇՌ կամ ռապիդ հետազոտություն իրականացնելու պարտադիր պահանջի:

Մայիսի 1-ից կգործի նաև հանձնուքների ստացման ընդհանուր կարգը՝ վերացնելով շաբաթական մեկ անգամ մեկ հանձնուքի ստացման սահմանափակումը:

Արդարադատության նախարարությունը կոչ է անում տեսակցությունների ընթացքում, հանձնուքներ բերելիս զգոնություն ցուցաբերել և խստորեն պահպանել սանիտարահամաճարակային նորմերն՝ այդպիսով նպաստելով քրեակատարողական հիմնարկներում անվտանգ միջավայրի ապահովմանը:

  • Կիսվել: