շաբաթ, հունիս 6
6 / 6 / 2026
Վեդիում սեռական բռնության ենթարկված 17-ամյա աղջիկը երեկ հարցաքննվել է, պնդել այն ամենն, ինչ իր հետ տեղի է ունեցել

Վեդիում սեռական բռնության ենթարկված 17-ամյա աղջիկը երեկ հարցաքննվել է, պնդել այն ամենն, ինչ իր հետ տեղի է ունեցել

2 անչափահաս քույրերի նկատմամբ տեղի է ունեցել բռնի սեքսուալ գործողություններ։ Առաջին դեպքը, որով քրեական վարույթ է նախաձեռնվել եղել է փետրվարի 12-ին, դրանից հետո դեպքերը կրել են շարունակական բնույթ, և հաջորդ քրեական վարույթը նախաձեռնվել է ապրիլի 12-ին, լրագրողների հետ զրույցում հայտնել է փաստաբան Վարդուհի Էլբակյանը։ 

«Վեդիում սեռական բռնության ենթարկված աղջիկների հորեղբայրը տեսել է, որ պետական մարմիններից պաշտպանություն չի գտնում, ինքն է որոշել մանկապիղծների նկատմամբ դատաստան տեսնել, նա միջին ծանրության մարմնական վնասվածք է հասցրել տղամարդկանցից մեկին՝ Դավիթ Այնազյանին։

Հաղորդումները տրվել են դպրոցի տնօրենի, հավաքարարի, հոգեբանի կողմից, ովքեր նկատել են, որ երեխաներին համոզելով  անընդհատ փորձել են տարբեր մարդիկ նստեցնել իրենց մեքենաները, երեք անձ է ներգրավված, երեք անձանց մասով քննությունը կատարվել է ոչ թե քննչական մարմնի կողմից, այլ մեր կողմից։ Փետրվարին և ապրիլին հարուցված վարույթներով մինչև այժմ 3 հոգին էլ վկայի կարգավիճակում են։ 17-ամյա աղջիկը երեկ հարցաքննվել է, պնդել այն ամենն, ինչ իր հետ տեղի է ունեցել»,-նշել է Էլբակյանը։

  • Կիսվել: