շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Վազգեն Սաղաթելյանը կալանավորվեց 2 ամսով

Վազգեն Սաղաթելյանը կալանավորվեց 2 ամսով

«Իմնեմնիմի» պոդքասթի համահեղինակ Վազգեն Սաղաթելյանը երկու ամսով կալանավորվեց։ Այս մասին լրագրողներին հայտնեց նրա փաստաբան Արսեն Բաբայանը։

Փաստաբանը նշեց. «Նրան տեղափոխում են Արմավիր քրեակատարողական հիմնարկ։ Կստանանք դատական ակտը, կպատրաստենք համապատասխան բողոք»։

Հիշեցնենք, որ «Իմնեմնիմի» պոդքասթի հեղինակներ Նարեկ Սամսոնյանին ու Վազգեն Սաղաթելյանին ազատությունից զրկել են հաղորդման ժամանակ հայհոյանքներ հնչեցնելու համար։

Վազգեն Սաղաթելյանը հայտնել է, որ առաջադրված մեղադրանքն աբսուրդ է

Հիշեցնենք նաև, որ դատարանը որոշմամբ Նարեկ Սամսոնյանը նույնպես նախօրեին կալանավորվեց 2 ամսով:

  • Կիսվել: