երեքշաբթի, մայիս 14
14 / 5 / 2024
Վազգեն Մանուկյանի գործով նախաքննության ավարտ է հայտարարվել. ՔԿ

Վազգեն Մանուկյանի գործով նախաքննության ավարտ է հայտարարվել. ՔԿ

Մարտի 9-ին որոշում է կայացվել` Վազգեն Մանուկյանին առաջադրված մեղադրանքը փոխելու մասին, և կրկին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 301-րդ հոդվածով: Այս մասին InfoPort.am-ին հայտնեցին  ՀՀ քննչական կոմիտեից:

«Վազգեն Մանուկյանին և նրա պաշտպանին հայտնվել է նախաքննության ավարտի մասին, և քրեական գործի նյութերը տրամադրվել են նրանց՝ ծանոթացման»,- տեղեկացրեց ՔԿ-ն։

Հիշեցնենք, ՔԿ-ն ավելի վաղ տեղեկացրել էր, որ կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում` 2021 թ. փետրվարի 12-ին և 20-ին Ազատության հրապարակում անցկացված հանրահավաքների ժամանակ Վազգեն Մանուկյանի կողմից՝ իշխանությունը զավթելու, սահմանադրական կարգը բռնի տապալելու, բռնություն գործադրելու հրապարակային կոչեր կատարելու առերևույթ դեպքերի առթիվ հարուցվել էր քրեական գործ: Մանուկյանին մեղադրանք էր առաջադրվել: Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրություն՝ չհեռանալու մասին:

  • Կիսվել: