երկուշաբթի, մայիս 19
19 / 5 / 2025
Վաշինգտոն նահանգի իրավապահների կողմից հետախուզվող 34-ամյա Օլեգ Ն.-ն հայտնաբերվել և ձերբակալվել է

Վաշինգտոն նահանգի իրավապահների կողմից հետախուզվող 34-ամյա Օլեգ Ն.-ն հայտնաբերվել և ձերբակալվել է

ՆԳՆ ոստիկանության ՔՈԳՎ և Շենգավիթի բաժնի քրեական հետախույզների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հունիսի 21-ին Ամերիկյան փողոցում հայտնաբերվել, ձերբակալվել և Շենգավիթի բաժին է տեղափոխվել 34-ամյա Օլեգ Ն.-ն: Նա ԱՄՆ Վաշինգտոն նահանգի իրավապահ մարմինների կողմից հետախուզվում էր ԱՄՆ քրեական օրենսգրքի մի շարք հոդվածների մեղադրանքով:

Խափանման միջոցը՝ կալանք:

Հայտնաբերման մասին հայտնվել է ՀՀ-ում Ինտերպոլի ԱԿԲ և դատախազությանը:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

  • Կիսվել: