կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Վարելու իրավունքից զրկված երիտասարդը ոչ սթափ վիճակում փորձել է խույս տալ իրավապահներից

Վարելու իրավունքից զրկված երիտասարդը ոչ սթափ վիճակում փորձել է խույս տալ իրավապահներից

Օրեր առաջ ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Տավուշի մարզի գումարտակում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Բագրատաշեն գյուղի բնակիչ 30-ամյա Կառլեն Մելիքսեթյանը, ով զրկված է տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից, շարունակում է տրանսպորտային միջոց վարել, հաղորդում է Shamshyan.com-ը:

Կայքի հաղորդմամբ՝ ՊԾ Տավուշի մարզի պարեկները ճշտել են, որ նա վարում է «Porsche Panamera» մակնիշի ավտոմեքենա, այնուհետ նկատել են նրան և փորձել կանգնեցնել, սակայն նա պարեկների ուշադրությունից խուսափելու համար մտել է Բագրատաշեն գյուղում գտնվող «լվա ինքդ» ավտոլվացման կետ՝ փորձելով խուսափել, սակայն պարեկներին հաջողվել է նրան բռնել: Վերջինս եղել է ոչ սթափ վիճակում։

Պարեկները նրան տեղափոխել են ոստիկանության Նոյեմբերյանի բաժին, որտեղ դեպքի փաստով փաստաթղթեր է ձևակերպվում, որոնք փոխանցվում են ՀՀ Քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության Նոյեմբերյանի քննչական բաժին։

  • Կիսվել: