երկուշաբթի, հունիս 30
30 / 6 / 2025
31-ամյա Նիկիտան հետախուզվում էր Մոսկվայի իրավապահների կողմից վանդալիզմի մեղադրանքով. Նրան գտել են Երեւանում

31-ամյա Նիկիտան հետախուզվում էր Մոսկվայի իրավապահների կողմից վանդալիզմի մեղադրանքով. Նրան գտել են Երեւանում

Փետրվարի 28-ին, ժամը 07.20-ին, ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ Ստամբուլ-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո օդանավակայանում հայտնաբերվել, ձերբակալվել և գծային բաժին է տարվել ՌԴ քաղաքացի, 31-ամյա Նիկիտա Կ.-ն:

Նա 2022 թ. դեկտեմբերի 20-ից Մոսկվա քաղաքի իրավապահ մարմինների կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 214-րդ հոդվածի (Վանդալիզմը) մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:

  • Կիսվել: