Մայամիում հանդիպել են Ուկրաինայի, ԱՄՆ-ի, ՆԱՏՕ-ի և ԵՄ-ի պատվիրակությունները
Մայամիում հանդիպել են Ուկրաինայի, ԱՄՆ-ի, ՆԱՏՕ-ի և ԵՄ-ի պատվիրակությունները: Սպիտակ տան բանագնաց Սթիվ Ուիթքոֆը կառուցողական է որակել բանակցությունները։
Նրա խոսքով՝ կողմերը քննարկել են Ուկրաինայում ապաէսկալացիայի, մինչև ձմեռ պատերազմն ավարտելու տարբերակները, ինչպես նաև Ուկրաինայի և Եվրոպայի համար անվտանգության երկարաժամկետ երաշխիքները, որոնք կկանխեն հակամարտության կրկնությունը, կապահովեն Ուկրաինայի հետպատերազմյան վերականգնումը և տնտեսական բարգավաճումը, այդ թվում՝ ԵՄ-ին անդամակցությունը։
ԶԼՄ-ները հայտնում են, որ բանակցությունները պետք է շարունակվեին 2 օր, սակայն ավարտվել են նախատեսվածից շուտ: Պատճառը հայտնի չէ:



