ՀԷՑ-ի մարզային մասնաճյուղերին կտրամադրվեն 25 նոր մեքենա և երեք ավտոաշտարակ
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության մարզային մասնաճյուղերին հոկտեմբերի 10-ին կտրամադրվեն 25 նոր «Pickup» տեսակի մեքենա և երեք ավտոաշտարակ՝ վթարավերականգնողական աշխատանքների արդյունավետությունն ու օպերատիվությունը բարձրացնելու նպատակով։
Այս մասին ընկերությունը հայտնել է իր «Ֆեյսբուք»–ի էջում գրառման միջոցով։
«Առաջիկայում ավտոպարկը կհամալրվի ևս 3 ավտոաշտարակներով և 3 մանիպուլյատորներով։ Նոր տրանսպորտային միջոցներն ու մասնագիտացված տեխնիկան կծառայեն բացառապես վթարավերականգնողական աշխատանքներ իրականացնող խմբերին»,– նշված է հաղորդագրության մեջ։



