հինգշաբթի, մայիս 23
23 / 5 / 2024
Վանաձորցին փողոցում շրջում էր գոտկատեղին լիցքավորված ատրճանակ. Դա նկատել են պարեկներ

Վանաձորցին փողոցում շրջում էր գոտկատեղին լիցքավորված ատրճանակ. Դա նկատել են պարեկներ

Մայիսի 12-ի կեսգիշերին ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Լոռու մարզի պարեկները Վանաձոր քաղաքի Երևանյան խճուղում ծառայություն կատարելիս մի քաղաքացու գոտկատեղին զենքի նմանվող իր են նկատել։

Ոստիկանությունից հայտնում են, որ պարեկները, ապօրինի կերպով հրազեն կրելու կասկածանքով, հիշյալ քաղաքացուն ձերբակալել և տեղափոխել են ոստիկանության Բազումի բաժին, որտեղ պարզվել է նրա ինքնությունը։ Անձնական խուզարկությամբ վանաձորցի 56-ամյա տղամարդու մոտ հայտնաբերվել է «Մակարով» տեսակի ատրճանակ՝ լիցքավորված 9 մմ տրամաչափի փամփուշտով, իսկ փամփշտատուփի մեջ եղել է նույն տրամաչափի 6 փամփուշտ։ Բացի այդ, խուզարկությամբ նրա պայուսակում հայտնաբերվել են գաղտնի փականով դանակ և պարսատիկ, իսկ գրպաններում՝ էլեկտրապարպիչ և դանակ:

Վանաձորցի տղամարդը և կազմված փաստաթղթերը ներկայացվել են Լոռու մարզի քննչական վարչություն։ Նա ձերբակալվել է:

Հանգամանքները պարզվում են:

  • Կիսվել: