չորեքշաբթի, մայիս 1
1 / 5 / 2024
Ուզում է ամբողջ ոստիկանությունը գա ու ցուցմունք տալ, չեն կարող ապացուցել մի բան, որը չի եղել․ Լևոն Քոչարյան

Ուզում է ամբողջ ոստիկանությունը գա ու ցուցմունք տալ, չեն կարող ապացուցել մի բան, որը չի եղել․ Լևոն Քոչարյան

Ինչ ապացույց էլ լինի, ուզում է Վահե Ղազարյանը ցուցմունք տա, ուզում է ամբողջ ոստիկանությունը գա ու ցուցմունք տալ, չեն կարող ապացուցել մի բան, որը չի եղել։ Այս մասին այսօր՝ ապրիլի 8-ին, դատարանում հայտարարեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը։

Նշենք, որ այժմ դատարանում ընթանում է Լևոն Քոչարյանի և Սերգեյ Ասատուրովի գործով դատական նիստը։

«Տեսանյութով ապացուցվում է հակառակը։ Կխնդրեմ, որ տեսանյութերն ուսումնասիրելու համար համապատասխան տեխնիկական հնարավորություններ ստեղծվեն, որպեսզի տեսանյութով հասկանալի լինի։ Ինչ ապացույց էլ լինի, ուզում է Վահե Ղազարյանը ցուցմունք տա, ուզում է ամբողջ ոստիկանությունը գա ցուցմունք տալու, չեն կարող ապացուցել մի բան, որը չի եղել»,- իր խոսքում նշեց Քոչարյանը։

 

  • Կիսվել: