չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
«Ծիրանի» ռեստորանում 23-ամյա երիտասարդին սպանած 24–ամյա ՌԴ քաղաքացու նկատմամբ հետախուզում է հայտարարվել

«Ծիրանի» ռեստորանում 23-ամյա երիտասարդին սպանած 24–ամյա ՌԴ քաղաքացու նկատմամբ հետախուզում է հայտարարվել

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝   այսօր՝ փետրվարի 12-ին, ոստիկանության Աբովյանի բաժնի և  Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Կոտայքի քննչական բաժնի կողմից  հետախուզում է հայտարարվել Ռուսաստանի Դաշնության քաղաքացի, 24-ամյա Մարկ Խոդերյանի նկատմամբ:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս կասկածվում է փետրվարի 6-ին Կոտայքի մարզի Առինջ գյուղում գործող «Ծիրանի» ռեստորանային համալիրում Հրազդան քաղաքի բնակիչ, 23-ամյա Թաթուլ Մարտիրոսյանին սպանելու և Հրազդան քաղաքի բնակիչ, 20-ամյա Ստեփան Կարապետյանին դանակահարելու մեջ:

Մանրամասն՝ shamshyan.com

  • Կիսվել: