կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Ծեծի են ենթարկվել «Ծիրան» սուպերմարկետի անվտանգության աշխատակիցներն ու ավտոլվացման կետի ավտոլվացողը

Ծեծի են ենթարկվել «Ծիրան» սուպերմարկետի անվտանգության աշխատակիցներն ու ավտոլվացման կետի ավտոլվացողը

Ոստիկանության Մալաթիայի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում երեկ՝ փետրվարի 26-ին, Երևանում տեղի ունեցած ծեծկռտուքի փաստով, գրում է shamshyan.com-ը:

 Ժամը 21:30-ի սահմաններում անհայտ քաղաքացու կողմից ոստիկանության Մալաթիայի բաժնի հերթապահ մաս ահազանգ է ստացվել, որ Անդրանիկի փողոցում գործող «Խաղողի վազ» ռեստորանային համալիրի մոտ վիճաբանություն է:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանած ոստիկանության Մալաթիայի բաժնի քրեական հետախուզության համայնքային ոստիկանության բաժանմունքների, ինչպես նաև ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 4-րդ վաշտի ծառայողները պարզել են, որ նույն օրը նշված ռեստորանային համալիրի մոտ, դեռևս չպարզած անձը հարվածել է Երևանի բնակիչներ, 30-ամյա Անդրանիկ Մ.-ի, 28-ամյա Արթուր Գ.-ի, 30-ամյա Արման Գ.-ի և Արագածոտնի մարզի բնակիչ, 28-ամյա Ղևոնդ Օ.-ի մարմնի տարբեր մասերին, ովքեր ստացել են մարմնական վնասվածքներ:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ միջոցառումներ՝ կռվի մյուս մասնակիցների ինքնությունը պարզելու և նրանց հայտնաբերելու ուղղությամբ: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Անդրանիկ Մ.-ն աշխատում է ավտոլվացման կետերից մեկում՝ որպես ավտոլվացող, Արման Գ.-ն, Արթուր Գ.-ն և Ղևոնդ Օ.-ն աշխատում են «Ծիրան« սուպերմարկետում՝ որպես անվտանգության աշխատակիցներ:

  • Կիսվել: