երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Ծեծկռտուք Մաշտոցի պողոտայում. ոստիկանների բացահայտումը

Ծեծկռտուք Մաշտոցի պողոտայում. ոստիկանների բացահայտումը

Օգոստոսի 17-ին, ժամը 06.03-ին, ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն մի քաղաքացուց ահազանգ էր ստացվել, որ Մաշտոցի պողոտայի սուպերմարկետի մոտ մի խումբ անձինք կռվում են, հայհոյանքներ հնչեցնում: Ոստիկանության Կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը նշված վայրից բաժին է ներկայացրել մարմնական վնասվածքներով երկու երիտասարդի: Նրանք հայտնել են, որ ծեծի են ենթարկվել անծանոթ անձանց կողմից և հրաժարվել են հաղորդում տալուց, ինչից հետո նրանցից մեկը բուժօգնության է դիմել հիվանդանոց:

 

Խուլիգանության փաստով հարուցված քրեական գործի շրջանակներում ձեռնարկված միջոցառումներով Կենտրոնականի ոստիկանները պարզել են, որ Մաշտոցի պողոտայում երիտասարդներին ծեծի են ենթարկել մայրաքաղաքի Նորագյուղ թաղամասի չորս բնակիչ: Ոստիկանների բացատրական աշխատանքի շնորհիվ նրանք ներկայացել են ոստիկանության Կենտրոնական բաժին և տվել խոստովանական ցուցմունք:

Կատարվում է նախաքննություն:

  • Կիսվել: