Ծառուկյանին անձեռնմխելիությունից զրկելն արդեն քրեական հետապնդման տարրեր ուներ. Սիմոնյան
Այն, ինչ կատարվել էր մինչև Գագիկ Ծառուկյանին անձեռնմխելիությունից զրկելը, արդեն քրեական հետապնդման տարրեր ուներ: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանը:
Նրա խոսքով, բացի այդ, ԲՀԿ-ի մի քանի պատգամավորների տները խուզարկել են, ինչը բավականին խնդրահարույց է։
«Ես հույս ունեմ, որ ԲՀԿ-ի մեր գործընկերները դատական կարգով կդիմեն պատկան մարմիններին»,- ընդգծեց Տարոն Սիմոնյանը: