հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Ծանրորդ Արմեն Ղազարյանի` ոստիկանների կողմից բռնության ենթարկվելու հայտարարության հիման վրա ոստիկանապետի հանձնարարությամբ նշանակվել է ծառայողական քննություն

Ծանրորդ Արմեն Ղազարյանի` ոստիկանների կողմից բռնության ենթարկվելու հայտարարության հիման վրա ոստիկանապետի հանձնարարությամբ նշանակվել է ծառայողական քննություն

Աշխարհի և Եվրոպայի չեմպիոն, ռեկորդակիր՝ ծանրորդ Արմեն Ղազարյանը հայտարարություն էր ներկայացրել ոստիկանական բռնությունների մասին։ 

Հանգամանքները պարզելու նպատակով ոստիկանության պետ Վահե Ղազարյանի հանձնարարությամբ նշանակվել է ծառայողական քննություն։ Այս մասին InfoPort.am-ին հայտնեցին ոստիկանության մամուլի և հասարակայնության հետ կապերի վարչությունից։

Նշենք, որ Ղազարայնը հայտարարությամբ հյատնել էր, որ գտնվել է Նոր Նորք վարչական շրջանի բակերից մեկում իր ծանոթների հետ, որտեղից առևանգվել է Նոր Նորքի ոստիկանության աշխատակիցների կողմից՝ միայն այն բանի համար, որ ներկա է գտվել և բացատրություն պահանջել այդ պահին մեկ այլ քաղաքացու առևանգման համար։ 

  • Կիսվել: