երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Տնային կալանք և վարչական հսկողություն խափանման միջոցների վերաբերյալ հարցերը քննարկվել են շահագրգիռ մարմինների հետ

Տնային կալանք և վարչական հսկողություն խափանման միջոցների վերաբերյալ հարցերը քննարկվել են շահագրգիռ մարմինների հետ

Արդարադատության նախարարի տեղակալ Լևոն Բալյանի գլխավորությամբ անցկացվել է «Այլընտրանքային խափանման միջոցների կիրառման ընթացքում ի հայտ եկող խնդիրների և մարտահրավերների վերաբերյալ» քննարկում:

Լևոն Բալյանը ողջույնի խոսքում նշել է, որ Պրոբացիայի ծառայության կողմից դատական ակտով կիրառված՝ տնային կալանք և վարչական հսկողություն խափանման միջոցներն իրականացնելիս գործնականում առաջացել են մի շարք հարցեր, ուստի նմանօրինակ քննարկումները նպաստելու են վերոնշյալ հարցերի լուծմանը:

Քննարկման ընթացքում ներկայացվել են այլընտրանքային խափանման միջոցների և ազատության սահմանափակում պատժի կատարման ընթացքում գործնականում առաջացող խնդիրները, Էլեկտրոնային հսկողության սարքերի տեխնիկական հնարավորությունները և կիրառման առանձնահատկությունները:

Անդրադարձ է կատարվել օրենսդրությանը, մասնավորապես պայմանավորվածություն է ձեռքբերվել օրենսդրական բացերի պարագայում իրականացնել համապատասխան օրենսդրական փոփոխություններ, և էլեկտրոնային հսկողության կիրառման ժամանակ առաջացող հարցերը պարզաբանելու նպատակով մշակել միասնական ուղեցույց՝ ոլորտը կարգավորելու համար:

Քննարկումը կազմակերպվել է Արդարադատության նախարարության, Պրոբացիայի ծառայության և «Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» ՀԿ-ի հետ համագործակցության շրջանակներում, որին մասնակցել են Բարձրագույն դատական խորհրդի, Գլխավոր դատախազության, Քննչական կոմիտեի, Ներքին գործերի նախարարության ներկայացուցիչներ:

Возможно, это изображение 8 человек

Возможно, это изображение 8 человек, отдел новостей и текст

  • Կիսվել: