երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Թմրամիջոցների իրացման և ՃԵԿ կանոնների խախտման համար հետախուզվողը հայտնաբերվեց

Թմրամիջոցների իրացման և ՃԵԿ կանոնների խախտման համար հետախուզվողը հայտնաբերվեց

ՆԳՆ ոստիկանության Արմավիրի մարզային վարչության, Վաղարշապատի և Շենգավիթի բաժինների ծառայողների համատեղ ձեռնարկած միջոցառումների արդյունքում փետրվարի 19-ին Երևան քաղաքի Ֆրունզեի փողոցի շենքերից մեկում հայտնաբերվել և Վաղարշապատի բաժին է տեղափոխվել 42-ամյա Վիգեն Մ.-ն: Նա ոստիկանության Մասիսի բաժնի կողմից հունվարի 22-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 344-րդ (Տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված անձի կողմից տրանսպորտային միջոցներ վարելը կամ այդ անձի կամ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք չունեցող անձի կողմից հարբած (ոչ սթափ) վիճակում տրանսպորտային միջոց վարելը կամ սթափության վիճակի զննություն անցնելուց հրաժարվելը կամ խուսափելը) և 393-րդ (Թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի, դրանց պատրաստուկների կամ դրանց համարժեք նյութերի (անալոգի) կամ դրանց ածանցյալների ապօրինի շրջանառությունն իրացնելու նպատակով կամ դրանք ապօրինի իրացնելը) հոդվածների մեղադրանքով:

 

Խափանման միջոցը՝ կալանք:

 

Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին:

  • Կիսվել: