Թմրամիջոցի հետքերը կբացահայտվեն կարճ ժամանակահատվածում․ Փորձագիտական կենտրոնը գերժամանակակից ևս մեկ սարք է ձեռք բերել
ՀՀ առավարության աջակցությամբ Արդարադատության նախարարության փորձագիտական կենտրոնը ձեռք է բերել ևս մեկ գերժամանակակից, միջազգային չափանիշներին համապատասխան սարք։
Այս մասին տեղեկացնում է կենտրոնի հանրային կապերի բաժինը։
Սարքի միջոցով կենտրոնում կկատարվեն նոր հետազոտություններ ու փորձաքննություններ: Գերժամանակակից այս սարքավորումը հնարավորություն կտա փորձագետներին հետազոտել և հայտնաբերել ցանկացած մակերևույթի վրա առկա թմրամիջոցի հետքերը՝ հագուստ, ցանկացած որակի թուղթ, նույնիսկ թղթադրամ։
Սարքի մեծ հնարավորությունների շնորհիվ կարճ ժամանակահատվածում հնարավոր կլինի պարզել տեսանելի և անտեսանելի հետքերի հայտնաբերումը և դրանց որակումը որպես թմրամիջոց, ինչն էլ իր հերթին հետագայում կօգնի իրավապահ մարմիններին ապացուցել անձի շփումը՝ անմիջական կապը թմրամիջոցների հետ։