կիրակի, մայիս 12
12 / 5 / 2024
Տղամարդը 60 կգ․ զարդանախշեր է գողացել գերեզմանատնից, հանձնել մետաղների ընդունման կետ

Տղամարդը 60 կգ․ զարդանախշեր է գողացել գերեզմանատնից, հանձնել մետաղների ընդունման կետ

Հունվարի 4-ին ոստիկանության Թալինի բաժնում Ցամաքասար գյուղի մի բնակչուհի ընտանեկան գերեզմանատնից զարդանախշերի գողության վերաբերյալ հաղորդում էր տվել։ Նույն օրը քրեական հետախույզները ձեռնարկած միջոցառումներով պարզել են, որ գողությունը նոյեմբեր ամսվա ընթացքում կատարել էր նույն գյուղի 60-ամյա բնակիչը, հայտնում են ոստիկանության մամուլի ծառայությունից։ 

Բացատրական աշխատանքի շնորհիվ տղամարդը ներկայացել է ոստիկանության Թալինի բաժին և խոստովանել արարքը՝ հայտնելով, որ 60 կգ զարդանախշերը հանձնել է Արմավիրի մարզի մետաղների ընդունման կետերից մեկում։

Նախաձեռնվել է քրեական վարույթ։ Կազմված փաստաթղթերն ուղարկվել են տարածքային քննչական վարչություն։ Հանգամանքները պարզվում են։

  • Կիսվել: