ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Տեսչական մարմինը «Սուրմալու» տոնավաճառում մեկ տարվա ընթացքում վերստուգում չի արել՝ ծանրաբեռնվածությամբ պայմանավորված

Տեսչական մարմինը «Սուրմալու» տոնավաճառում մեկ տարվա ընթացքում վերստուգում չի արել՝ ծանրաբեռնվածությամբ պայմանավորված

Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը, նախորդ տարվա մարտին  «Երևանի պահածոների գործարան» ՓԲԸ–ում («Սուրմալու» տոնավաճառ) խախտումներ արձանագրելուց հետո մինչեւ հիմա վերստուգում չի արել ծանրաբեռնվածության պատճառով։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասել է տեսչական մարմնի հանրային կապերի բաժնի պետ Ելենա Զոհրաբյանը։ 

«Վերստուգումը հերթականությամբ է իրականացվում՝ հաշվի առնելով, որ ունենք տարեկան ստուգումների ծրագրով նախատեսված օբյեկտներ, որոնց քանակը շատ է։ Այդ օբյեկտը վերստուգելը հերթը դեռ չէր հասել»,– նշեց նա։

  • Կիսվել: