հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Տելեգրամով 40 փաթեթ թմրանյութ էր ձեռք բերել՝ առցանց վաճառելու նպատակով

Տելեգրամով 40 փաթեթ թմրանյութ էր ձեռք բերել՝ առցանց վաճառելու նպատակով

Նոյեմբերի 18-ին ոստիկանության Գյումրի քաղաքի Մուշի բաժնի քրեական հետախույզները, համագործակցելով Շիրակի մարզային վարչության ծառայողների հետ, Ախուրյան գյուղում ձերբակալել և Մուշի բաժին են տարել մայրաքաղաքում բնակվող 25-ամյա մի երիտասարդի։ Նրա խուզարկությամբ հայտնաբերվել են 20 փաթեթ «շոկո» թմրամիջոցի նմանվող զանգվածներ։ Երիտասարդը հայտնել է, որ 40 փաթեթ թմրամիջոց է գնել տելեգրամի միջոցով, որից 20-ը հասցրել էր տեղադրել Ախուրյան գյուղի տարբեր հատվածներում։ Հետագա միջոցառումներով իրավապահները նրա տեղադրած փաթեթները հայտնաբերել և առգրավել են։ Շիրակի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։

 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 
 

  • Կիսվել: