շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
ՃՈ ուժեղացված ծառայություն մարզերում. Վարդավառին պահպանվող հատուկ տարածքներ է տեղափոխվել 55 մեքենա

ՃՈ ուժեղացված ծառայություն մարզերում. Վարդավառին պահպանվող հատուկ տարածքներ է տեղափոխվել 55 մեքենա

Անվտանգ ճանապարհային երթևեկություն ապահովելու նպատակով ՃՈ 2-րդ սպայական գումարտակի ծառայողները հուլիսի 18-25-ը մարզերում, բացառությամբ՝ Շիրակի և Լոռու մարզերի, պարբերաբար իրականացրել են ուժեղացված ծառայություն՝ հայտնաբերելով ճանապարհային երթևեկության կանոնների 4143 խախտում՝ պահպանվող հատուկ տարածքներ տեղափոխելով 75 տրանսպորտային միջոց։

Հայտնաբերվել է ոչ սթափ՝ 83, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 6 վարորդ։ 18 մեքենա շահագործվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի, 23-ը՝ թաղանթապատված դիմապակիով, 123-ը՝ ոչ սահմանված հատվածում փակցված համարանիշներով, 2-ը՝ առանց համարանիշների։ Բացի այդ, 8 վարորդ տուգանվել է վարելիս ծխելու համար։

Խախտումների գերակշիռ մասը հայտնաբերվել է հուլիսի 24-ին՝ Վարդավառի կապակցությամբ իրականացված ուժեղացված ծառայության ընթացքում, որին մասնակցել են նաև ՃՈ ճանապարհապարեկային ծառայության բաժնի և ուղեկցող հատուկ վաշտի ծառայողները։

Մասնավորապես, հուլիսի 24-ին հայտնաբերվել է 911 խախտում, պահպանվող հատուկ տարածքներ են տեղափոխվել 55 մեքենաներ։

Չնայած ՃՈ պարբերական կոչերին՝ 76 անձ մեքենան վարել է ոչ սթափ վիճակում։ Առանձնահատուկ ուշադրություն է դարձվել ուղևորների փոխադրման կանոնների խախտումներին։ Հայտնաբերվել է նման 42 դեպք։

Ուժեղացված ծառայությունները պարբերական են։

  • Կիսվել: