հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Տավուշի ոստիկանապետի կարգադրությամբ հատուկ խմբեր են կազմվել, թմրամոլության դեպքեր են բացահայտվել

Տավուշի ոստիկանապետի կարգադրությամբ հատուկ խմբեր են կազմվել, թմրամոլության դեպքեր են բացահայտվել

ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության կոլեգիայի վերջին նիստի ժամանակ ՀՀ ոստիկանապետ գեներալ-մայոր Արամ Հովհաննիսյանը ոստիկանության ղեկավար կազմին է փոխանցել ՀՀ ՆԳ նախարար Վահե Ղազարյանի հանձնարարականը, որ ոստիկանությունը չպետք է բավարարվի կատարված աշխատանքներով՝ կապված թմրամիջոցների դեմ պայքարում։ Գաղտնիք չէ, որ ոստիկանությունը վերջին տարիներին մեծ առաջընթաց ունի թմրամոլության դեմ պայքարում։

Բազմաթիվ ապօրինի թմրամոլությամբ զբաղվելու դեպքեր են բացահայտվել Տավուշի մարզում։ 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Տավուշի մարզային վարչությունում օրեր առաջ օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ Երևան քաղաքի մի բնակիչ Տավուշի մարզում՝ հիմնականում Իջևան խոշորացված համայնքում ժողովրդի լեզվով ասած լեզվով ասած զբաղվում է «բառիկությամբ»։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։

  • Կիսվել: