Պուտինի և Փաշինյանի առանձին հանդիպում չի նախատեսվում․ Ուշակով
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Ռուսաստան այցի վերաբերյալ կոնկրետ պայմանավորվածություններ առայժմ չկան, ինչպես նաև այդ հարցի շուրջ դիվանագիտական շփումներ չեն եղել: Այս մասին ճեպազրույցի ժամանակ լրագրողներին ասել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստի-ն:
«Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի առանձին հանդիպումը ԱՊՀ գագաթնաժողովի շրջանակում չի նախատեսվում, սակայն հնարավոր շփումները բացառել չի կարելի։ Կոնկրետ պայմանավորվածություն առայժմ ձեռք չի բերվել, և, անկեղծ ասած, այս առիթով դեռևս նույնիսկ դիվանագիտական շփումներ չեն եղել»,-նշել է նա և հավելել. «ԱՊՀ տարածքում կապերի ամրապնդումը մեր արտաքին քաղաքականության առաջնահերթ ուղղություններից է։ Ռուսաստանը տրամադրված է հետագայում ևս խորացնելու համագործակցությունը քաղաքական, տնտեսական, մշակութային-հումանիտար և իրավապահ ոլորտներում»:


