շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Տարին գլոբալ առումով շատ անբարենպաստ էր կոռուպցիայի դեմ պայքարում․ Մինասյան

Տարին գլոբալ առումով շատ անբարենպաստ էր կոռուպցիայի դեմ պայքարում․ Մինասյան

Ոչ վատ լուր ունենք: Հայաստանը կոռուպցիայի ընկալման համաթվի առումով որոշակի նահանջ էր արձանագրել, 2023-ին այդ հետընթացը հնարավոր է եղել կանգնեցնել, դեռ ավելին՝ մի փոքր էլ առաջընթաց է արձանագրվել: Այդ մասին Կառավարության փետրվարի 1-ի նիստին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հղում անելով Transparency international կազակերպության հրապարակած զեկույցին:

«Չնայած ինչպես Հայաստանը, այնպես էլ տարածաշրջանի շատ երկրներ, որոնք դիմակայում են անվտանգության սպառնալիքներին, ունի բավարար ներուժ՝ հաղթահարելու այդ դժվարությունները և կիրարկելու արդյունավետ քաղաքականություն՝ ավելի կառավարելու դարձնելու համար կոռուպցիոն ռիսկերը»,- զեկույցից մեջ բերեց Փաշինյանը և նշեց, որ սա շատ օբյեկտիվ է, և նշանակում է, որ նախորդ շրջանում Հայաստանը, մարտահրավերներին առերեսվելով, կոնտեքստ է ձևավորել, որ սա ամենակարևոր հարցը չէ, և պետք է զբաղվենք անվտանգային և այլ հարցերով:

«Այսօր շատ երկրներ արձանագրում են մեր դիմակայունության արտասովոր դրսևորումները, և դա միայն այն բանի շնորհիվ է, որ նույնիսկ 2020, 2021, 2022, 2023 թվականներին մեր բարեփոխումների օրակարգը ոչ մի րոպեով չի կանգնել, և կատարված բարեփոխումների շնորհիվ է, որ մեր դիմակայունության մակարդակը բարձրացրել ենք և այս ճանապարհով պետք է գնանք»,- ասաց նա և հավելեց, որ հակակոռուպցիոն քաղաքականության մասով Կառավարության կամքը 2018-ի մայիսից ի վեր ոչ մի միլիմետրով չի նվազել, հակառակը ավելացել է:

Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանն էլ ասաց, թե հակակոռուպցիոն  ռազմավարությունը նոր են ընդունել, երևի, ամենամասնակցային ռազմավարություններից է։ Նա նշեց, թե գլոբալ առումով տարին շատ անբարենպաստ էր կոռուպցիայի դեմ պայքարի շրջանակներում։

«Մենք պետք է մեր մեկ միավորի արժեքը գնահատենք, քանի որ, օրինակ, Իռլանդիան և Ինսլանդիան -3 միավորով են, մեր հարևան Վրաստանը նույնպես, բայց ոչ թե ուրախանանք մեր հարևանների դժվարություններով, այլ գնահատենք մեր մեկ միավորը։

Եթե վերադառնանք թվային հարթակներին, ապա ես կարծում եմ, որ գնումների ոլորտների մեխը, և լուծումը թվային ճիշտ հարթակի կառուցումն է, և բիզնես պրոցեսների ճիշտ նկարագրությունը»,- ասաց նա։

  • Կիսվել: