շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Սվաճյան փողոցում 50 և 29 տարեկան երկու տղամարդու դանակահարած երիտասարդը ձերբակալվել է

Սվաճյան փողոցում 50 և 29 տարեկան երկու տղամարդու դանակահարած երիտասարդը ձերբակալվել է

Փետրվարի 24-ի գիշերը՝ ժամը 1.29-ին, ոստիկանության Մալաթիայի բաժին հիվանդանոցից հաղորդում էր ստացվել, որ կտրած-ծակած վերքերով բուժօգնության են տեղափոխվել 50 և 29 տարեկան երկու տղամարդ: Մալաթիայի բաժնի քրեական հետախույզները պարզել էին, որ նրանք վնասվածքները ստացել են Սվաճյան փողոցի շենքերից մեկի բակում:

Մարտի 21-ին նախաձեռնվել էր քրեական վարույթ՝ սպանության փորձի և միջին ծանրության վնասվածք պատճառելու հատկանիշներով։

ՆԳՆ ոստիկանության Երևան քաղաքի վարչության, Մալաթիայի բաժնի և Մալաթիայի քննչական բաժնի ծառայողների համատեղ ձեռնարկած օպերատիվ-քննչական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ Սվաճյան փողոցի շենքերից մեկի բակում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ հիվանդանոց տեղափոխվածներին դանակահարել էր Անդրանիկի փողոցի բնակիչ 29-ամյա երիտասարդը: Նա ձերբակալվել և ներկայացվել է նախաքննական մարմին:

Կատարվում է նախաքննություն:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

  • Կիսվել: