շաբաթ, հունիս 28
28 / 6 / 2025
«Սուրբ Զատիկին ընդառաջ» Արթիկ» ՔԿՀ-ում դատապարտյալների աշխատանքների ցուցահանդես է կազմակերպվել

«Սուրբ Զատիկին ընդառաջ» Արթիկ» ՔԿՀ-ում դատապարտյալների աշխատանքների ցուցահանդես է կազմակերպվել

Ապրիլի 6-ին Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ի և ՀՀ ԱՆ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների բաժնի աջակցությամբ տեղի է ունեցել «Սուրբ Զատիկին ընդառաջ» խորագրով միջոցառում: Տեղեկանում ենք ՔԿ մամուլի ծառայությունից։ 

Կենտրոնի կողմից իրականացվող կրթական ծրագրերին մասնակցող դատապարտյալները խեցեգործության ուսուցիչ Արման Ալեքսանյանի օգնությամբ պատրաստել էին ցուցահանդես: Ցուցադրվել են սովորողների ձեռքի աշխատանքները՝ Սուրբ Զատիկի թեմայով՝ կավից սպասք, նկարներ և կիրառական արվեստի այլ իրեր: 
Միջոցառման ընթացքում ցուցադրվել է տեսանյութ, որով ներկայացվել է ցուցահանդեսին պատրաստվելու ողջ գործընթացը։

«Սուրբ Զատիկին ընդառաջ» միջոցառման մաս է կազմել պատմության ուսուցիչ Արմեն Սարգսյանի պատրաստած դասախոսությունը՝ Սուրբ Հարության տոնի հոգևոր և ազգային ավանդական խորհրդի վերաբերյալ:

Միջոցառման ավարտին տեղի է ունեցել զատիկի ձու կռվացնելու ավանդական արարողությունը:

  • Կիսվել: