ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Ստուգման ժամանակ ապօրինի պահվող հրազեն է հայտնաբերվել

Ստուգման ժամանակ ապօրինի պահվող հրազեն է հայտնաբերվել

Նոյեմբերի 29-ին ոստիկանության Աշտարակի բաժնի համայնքային տեսուչը, զենքի և փամփուշտների պահման պայմանները, ամբողջականությունը և անվտանգության պայմանները ստուգելու նպատակով, այցելել է Կոշ գյուղի բնակիչներից մեկի տուն:

24-ամյա երիտասարդի անվամբ հաշվառված «ՄՌ-155» մոդելի 12 մմ տրամաչափի զենքի պահման պայմանները ստուգելու ժամանակ չհրկիզվող պահարանում հայտնաբերել է ապօրինի պահվող որսորդական հրազեն:

24-ամյա երիտասարդը, ապօրինի զենք պահելու անմիջականորեն ծագած կասկածանքով, ձերբակալվել և տեղափոխվել է ոստիկանության Աշտարակի բաժին:

Նախաձեռնվել է վարչական վարույթ:

  • Կիսվել: