շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Ստեփանավանում կասեցվել է մսամթերքի արտադրության գործունեությունը

Ստեփանավանում կասեցվել է մսամթերքի արտադրության գործունեությունը

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ կասեցվել է անհատ ձեռնարկատեր Լուսիկ Պապյանին պատկանող մսամթերքի արտադրության արտադրական գործունեությունը (Լոռու մարզ, ք. Ստեփանավան):

Որոշման համար հիմք են ծառայել Լոռու մարզային կենտրոնի տեսուչների իրականացրած ստուգուման արդյունքները, որոնք փաստել են սանիտարահիգիենիկ նորմերի կոպիտ խախտումներ այդ կազմակերպությունում:

Մասնավորապես՝

 արտադրական շինությունը չի ունեցել մեխանիկական օդափոխության համակարգ,

 հատակը չի համապատասխանել պահանջվող նորմերին` պատրաստված է փայտից,

 ոչ մսային բաղադրամասերի նախապատրաստումը չի իրականացվել առանձին շինությունում,

 իսկ աշխատակիցը ենթարկված չի եղել պարտադիր նախնական և պարբերական բժշկական զննությունների, չի ունեցել սանիտարական գրքույկ։

  • Կիսվել: