երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Ստամբուլ-Երևան չվերթի ինքնաթիռով Հայաստան էր ժամանել Իրանի Ինտերպոլի կողմից հետախուզվող իրանցին

Ստամբուլ-Երևան չվերթի ինքնաթիռով Հայաստան էր ժամանել Իրանի Ինտերպոլի կողմից հետախուզվող իրանցին

ՆԳՆ ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ մարտի 13-ին, ժամը 5.30-ին, Ստամբուլ-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո գծային բաժին է տարվել և ձերբակալվել 35-ամյա Սայիդ Հ.-ն: Նա 2019 թ. օգոստոսի 25-ից Իրանի Իսլամական Հանրապետության Ինտերպոլի կողմից հետախուզվում էր խարդախության մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ կալանք:
Հայտնաբերման մասին հայտնվել է ՀՀ-ում Ինտերպոլի ԱԿԲ և դատախազությանը:

 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 
 

  • Կիսվել: