ուրբաթ, հունիս 5
5 / 6 / 2026
«Սրբազան պայքարի» գործով անցնող Իգոր Սարգսյանի խափանման միջոցը փոխվեց տնային կալանքի

«Սրբազան պայքարի» գործով անցնող Իգոր Սարգսյանի խափանման միջոցը փոխվեց տնային կալանքի

«Սրբազան պայքարի» գործով անցնող ՀՅԴ ԳՄ անդամ Իգոր Սարգսյանի կալանքը փոխվեց տնային կալանքով։ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Կարեն Ֆարխոյանը բավարարեց պաշտպանների միջնորդությունը։

«Կալանքի հիմքերը նվազել են այնքան, որ համակցված այլընտրանքային խափանման միջոցը բավարար է։ Նոյեմբերի 25–ից հետո, երբ լրանա կալանքի ժամկետը, կիրառել տնային կալանք, բացակայելու արգելք և գրավ 2 մլն դրամ»,– ասաց Ֆարխոյանը։

Հիշեցնենք, որ օգոստոսի 22–ին Իգոր Սարգսյանի կալանքի ժամկետը 3 ամսով երկարաձգվել էր։

Հավելենք նաև, որ ըստ ՀՀ քննչական կոմիտեի` «Սրբազան պայքար» շարժման մասնակիցները և ղեկավարները պլանավորել էին ՀՀ-ում իրականացնել ահաբեկչական և իշխանությունը զավթելուն ուղղված գործողություններ։ Այս գործով 18 անձ է անցնում, այդ թվում` Բագրատ սրբազանը, որի կալանքի ժամկետն այսօր 3 ամսով երկարաձգվեց։

  • Կիսվել: