Սպիտակ տունը հայտնել է, որ ԱՄՆ-ն տվյալներ չունի, թե Իրանը կարող է այսօր հարվածել Իսրայելին
ԱՄՆ-ն դեռևս տեղեկություն չունի, որը կհաստատի, թե իրանական հնարավոր պատասխան հարվածը Իսրայելի շահերին կարող է տեղի ունենալ ոայսօր՝ ապրիլի 12-ին։ Այս մասին Al Jazeera-ի հետ զրույցում ասել է Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի ներկայացուցիչը։
Նա, մասնավորապես, նշել է. «Մենք շարունակում ենք հետևել իրավիճակին, և հաղորդագրություններն, ըստ որոնց Իրանը այսօր հարվածելու է Իսրայելին, չի հաստատվել»:
Ներկայացուցիչը հավելել է, որ ԱՄՆ-ն հանձնառու է Իսրայելի անվտանգության ապահովմանը, ներառյալ՝ Իրանի սպառնալիքների հարցում։
Ավելի վաղ հայտնել էինք, որ այսօր The Wall Street Journal-ը հայտնել է, որ Իրանի պատասխան հարվածը Իսրայելին ամենայն հավանականությամբ տեղի կունենա առաջիկա 24-48 ժամվա ընթացքում։