շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Սպանության սպառնալիքի մեղադրանքով հետախուզվում էր ՌԴ իրավապահների կողմից

Սպանության սպառնալիքի մեղադրանքով հետախուզվում էր ՌԴ իրավապահների կողմից

ՆԳՆ ՔՈԳՎ-ում ստացված օպերատիվ տվյալներն իրացնելով՝ ոստիկանության Մարտունու բաժնի քրեական հետախույզները փետրվարի 22-ին Գեղարքունիքի մարզի Ծակքար բնակավայրի 10-րդ փողոցի հասցեներից մեկում հայտնաբերել, ձերբակալել և բաժին են տեղափոխել 37-ամյա Գառնիկ Խ.-ին:

Նա ՌԴ Լիպեցկ քաղաքի ոստիկանության կողմից հետախուզվում էր սպանության սպառնալիքի մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ կալանք:
Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին:

 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

  • Կիսվել: