հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Սոնա Մնացականյանի վրաերթի գործով ապացույցը ոչնչացվել է ՀՀ ոստիկանության աշխատակիցների կողմից․ փաստաբան

Սոնա Մնացականյանի վրաերթի գործով ապացույցը ոչնչացվել է ՀՀ ոստիկանության աշխատակիցների կողմից․ փաստաբան

Սոնա Մնացականյանի վրաերթի վերաբերյալ քրեական գործով անձանց արարքների քրեաիրավական գնահատման համար կարեւոր նշանակություն ունեցող ապացույցը ոչնչացվել կամ շարքից հանվել է ոչ թե վարույթն իրականացնող՝ ՀՀ քննչական կոմիտեի քննիչի, այլ ՀՀ ոստիկանության համապատասխան ստորաբաժանման աշխատակիցների կողմից։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է փաստաբան Րաֆֆի Ասլանյանը։

«Թյուրիմացությունից խուսափելու նպատակով ցանկանում եմ տեղեկացնել, որ Սոնա Մնացականյանի վրաերթի վերաբերյալ քրեական գործով անձանց արարքների քրեաիրավական գնահատման համար կարեւոր նշանակություն ունեցող ապացույցը ոչնչացվել կամ շարքից հանվել է ոչ թե վարույթն իրականացնող՝ ՀՀ քննչական կոմիտեի քննիչի, այլ ՀՀ ոստիկանության համապատասխան ստորաբաժանման աշխատակիցների կողմից, ինչի արդյունքում այն քննիչին չի տրամադրվել։ Միաժամանակ պետք է նկատի ունենալ, որ տեղի ունեցածի հանգամանքները պարզելու անհրաժեշտությունն ընդգծել է նաեւ հսկող դատախազը»,- գրել է փաստաբանը։

Հիշեցնենք, որ ապրիլի 26-ին՝ ժամը 18:05-ի սահմաններում, Պարոնյան-Լեո փողոցների խաչմերուկում ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության ուղեկցող սպայական վաշտի հրամանատարն իր կողմից վարած «Տոյոտա Պրադո» մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել Արարատի մարզի 28-ամյա հղի բնակչուհուն, որի հետեւանքով ստացած մարմնական վնասվածքներով վերջինս տեղափոխվել է «Նաիրի» բժշկական կենտրոն, որտեղ գիտակցության չգալով՝ մահացել է: Նշված ավտոշարասյունն ուղեկցելիս է եղել վարչապետ Նիկոլ Փաշինյանին:

  • Կիսվել: