կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Սկսում է ՔԿ ձևավորման տասնամյա հոբելյանի միջոցառումները․ Քյարամյանը տվել է հանձնարարություններ

Սկսում է ՔԿ ձևավորման տասնամյա հոբելյանի միջոցառումները․ Քյարամյանը տվել է հանձնարարություններ

ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանի հրամանով ստեղծվել է ՀՀ քննչական կոմիտեի ձևավորման տասնամյակի կապակցությամբ հոբելյանական միջոցառումների կազմակերպման և անցկացման հանձնաժողով։

Մարտի 14-ին կայացել է հանձնաժողովի անդրանիկ նիստը,  որը վարել է ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը, ով հանդիսանում է նշված հանձնաժողովի նախագահը։

Նիստի ընթացքում քննարկվել է ՀՀ քննչական կոմիտեի ձևավորման 10-ամյա հոբելյանի շրջանակներում նախատեսվող միջոցառումների ծրագրի նախագիծը, ինչպես նաև՝ վերջինիս իրագործման հետ կապված կազմակերպական բնույթ ունեցող հարցերն ու անելիքները։

Հանձնաժողովի անդամները ծրագրային ուղղությունների վերաբերյալ ներկայացրել են իրենց տեսակետներն ու նկատառումները, ինչպես նաև անդրադարձ կատարել հոբելյանական նախաձեռնությունների իրականացմանն ուղղված ընթացակարգային մի շարք մոտեցումների:

Քննարկման արդյունքներից ելնելով՝ Արգիշտի Քյարամյանը տվել է Կոմիտեի հոբելյանը պատշաճ և բարձր մակարդակով անցկացնելուն ուղղված հասցեական հանձնարարություններ։ 

  • Կիսվել: