երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
«Սիներջի» ընկերության տնօրենը կալանավորվեց

«Սիներջի» ընկերության տնօրենը կալանավորվեց

Հակակոռուպցիոն դատարանը՝ դատավոր Վահե Դոլմազյանի նախագահությամբ, բավարարել է քննիչների բողոքը՝ կալանավորելով «Սիներջի» ընկերության տնօրեն Աշոտ Հովհաննիսյանին:

Նա կալանավորվել է երկու ամիս ժամկետով։

«Սիներջիի» հիմնադիր տնօրեն Աշոտ Հովհաննիսյանը «Վիցե միսս Եվրոպա-2005» գեղեցկության մրցույթում հաղթած Լուսինե Թովմասյանի սկեսրայրն է։

Ավելի վաղ հայտնել էինք, որ «Սիներջի» ընկերության հիմնադիր տնօրենն ու երկու աշխատակցուհիներ ձերբակալվել են։ Ձերբակալությունները կապը ունեն երեկ էկոնոմիկայի նախարարությունում տեղի ունեցած մյուս աղմկահարույց ձերբակալությունների հետ։ Ըստ տեղեկությունների՝ «Սիներջիի» ձերբակալությունները կապված են նախարարության հայտարարած տենդերներից մեկի հետ։

Հիշեցնենք` հունվարի 31-ին ԱԱԾ–ն ու ՔԿ–ն խուզարկություններ են կատարել ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում և մի շարք անձանց բնակարաններում (ընդհանուր առմամբ ավելի քան 15 վայրում) և ձերբակալել 7 անձանց, այդ թվում` էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանին, Պետական ներդրումների քաղաքականության վարչության պետ Լիլիա Սիրականյանին և ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի եղբոր` Կառլեն Սիմոնյանի կնոջը` Անի Գևորգյանին։

  • Կիսվել: