կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
2023-ին ՔԿ տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունը վերականգնել է պետությանը պատճառված  27մլրդ. 785 մլն. դրամի վնաս

2023-ին ՔԿ տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունը վերականգնել է պետությանը պատճառված 27մլրդ. 785 մլն. դրամի վնաս

2023-ին միայն ՀՀ ՔԿ տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում քննված վարույթներով վերականգնվել պետությանը պատճառված աննախադեպ չափի՝ 27մլրդ. 785մլն. ՀՀ դրամի վնաս։

Բացահայտվել են բացառիկ, բազմադրվագ և սխեմատիկ հանցագործություններ, որոնց ծավալը ևս նախադեպը չունի։ Առանձնապես խոշոր չափերի հարկերից խուսափելու դեպքեր, փողերի լվացում, թմրամիջոցների մաքսանենգություններից մինչև ֆինանսական բուրգի ստեղծում և կառավարում․ այս և բազմաբնույթ այլ դեպքերի վերաբերյալ նախաձեռնվել է ընդհանուր 968 քրեական վարույթ՝ նախորդող տարվա նույն ժամանակահատվածի 592-ի դիմաց։

Գլխավոր վարչության մեկամյա գործունեության արդյունքերն ամփոփող այս ու մյուս տվյալները՝ տեսանյութում։

  • Կիսվել: